Իրանի Սպահան նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով քսանմեկ մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել է, հաղորդում է ISNA գործակալությունը` հղում անելով ոստիկանությանը:
«Երկուշաբթի՝ 23.15-ին, Բադրուդ քաղաք մտնելուց Թեհրանից Քերման ուղեւորվող վերջին ուղեւորատար ավտոբուսին բախվել է բենզինատարը», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը: