Սա առաջին անգամ չէ, որ Հայաստանի վարչապետը հայտարարություններ է անում՝ կապված Ադրբեջանի ներքին հարցերի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու զորակոչման հետ, հաղորդում է trend.az-ը:
«Փաշինյանը պարբերաբար քիթը մտցնում է Ադրբեջանի ներքին գործերի մեջ: Ցանկանում ենք նշել, որ եթե Ադրբեջանը սկսի միջամտել Հայաստանի ներքին գործերին, ապա Փաշինյանի իշխանությունը երկար չի շարունակվի: Դրա ապացույցն է Սարգսյանի բռնապետության անկումը: Պարզապես ներկայիս պայմաններում Փաշինյանի վարչակազմի անկումն Ադրբեջանին ձեռնտու չէ: Հայաստանում որքան ավելի երկար շարունակվի Փաշինյանի բռնապետությունը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենա այդ երկիրը»,– հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը: