ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպես առաջարկներ մի քանի տարբերակներ ենք ուղարկել 3-րդ նախագահի գրասենյակ, բայց բոլորը մերժվել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից մատնանշվող խնդիրները կապված են անվտանգության հետ, հայտնում է News.am-ը:
«Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որևէ բան չի ուղարկվել, և հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, և դա կլինի մեր միակ և վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- աել է Աղաջանյանը՝ հավելելով, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան: