ՀՀ զինված ուժերը և Պաշտպանութան բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Արցախից Երևան է վերադառնալիս, փոխանցում է News.am-ը:
Նա հայտնել է, որ Արցախում շատ կարևոր քննարկումներ է ունեցել՝ կապված առաջնագծում իրավիճակի հետ. «Չնայած առաջնագծում վիճակը բավական լարված է, սակայն այն կարելի է կայուն և վերահսկելի համարել։ Համենայն դեպս՝ ՀՀ զինված ուժերը և ՊԲ-ն վստահորեն վերահսկում են իրավիճակը»։
ՀՀ վարչապետը նշել է, որ Արցախի նախագահի և ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև ԼՂ շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը. «Մենք պատրաստ ենք խաղաղության և բանակցությունների։ Ես և Արցախի նախագահը պատրաստ ենք խաղաղության, բայց նաև պատրաստ ենք պատերազմի։ Այս վստահությունը հիմնված է մեր Զինված ուժերի և մեր ժողովրդի վստահության վրա»։