Քաղաքական էթիկետը և կոռեկտությունը պահանջում են, որ Փաշինյանը ինչպես հրապարակային վիրավորել է, այնպես էլ հրապարակային ներողություն խնդրի 2-րդ և 3-րդ նախագահներից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Երկու օր առաջ նա ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին հրապարակային վիրավորում է անվանելով՝ «քաղաքական դիակ», իսկ այսօր կառավարությունը նրանց հրավիրում է միասին տոնելու սեպտեմբերի 21-ը: Քաղաքական էթիկետը և կոռեկտությունը պահանջում են, որ Փաշինյանը ինչպես հրապարակային վիրավորել է, այնպես էլ հրապարակային ներողություն խնդրի 2-րդ և 3-րդ նախագահներից՝ նրանց վիրավորելու համար, հետո նոր հրավեր ուղարկի: Կարծում եմ, քաղաքակիրթ մոտեցումը դա կլիներ», - ասել է Շարմազանովը:
Հիշեցնենք, այսօր կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ի ՀՀ անկախության տոնակատարությանը ՀՀ բոլոր նախագահները հրավիրված են: