Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում սեպտեմբերի 19-21-ը կկայանա Կանանց եվրասիական երկրորդ ֆորումը, որի աշխատանքներին կմասնակցի նաև ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, հայտնում է РУСАРМИНФО-ն:
Հայաստանի դիվանագիտական շրջանակներում գործակալության աղբյուրների համաձայն` «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» թեմայով ֆորումի ժամանակ Աննա Հակոբյանը հանդես կգա ելույթով: Բացի այդ, ֆորումի շրջանակներում Աննա Հակոբյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: