Չինաստանը ԱՄՆ հետ առևտրային պատերազմի առաջին փուլում ամերիկյան պետական պարտքում իր ներդրումները կրճատել է 7.7 մլրդ դոլարով: Այս մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության` հուլիս ամսվա հրապարակված տվյալները:
Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ չնայած այդ կրճատմանը` Չինաստանը շարունակում է մնալ առաջատարն ամերիկյան պարտատոմսերի սեփականատերերի շրջանում:
ԱՄՆ երկրորդ ամենամեծ վարկատուն Ճապոնիան է, որն, ի դեպ, հուլիսին ավելացրել է ամերիկյան պետական պարտքում իր ներդրումները 5.1 մլրդ դոլարով:
Երրորդ տեղը զբաղեցնում է Իռլանդիան, որը հուլիսին ամերիկյան պարտատոմսերի իր փաթեթն ավելացրել է 600 մլն դոլարով: