Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Ինչպես փոխանցում է Euronews-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի և երկկողմ հարաբերություններին, մասնավորապես ռազմական համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
Փոխանցվում է նաև, որ Անջեյ Դուդան պնդել է Լեհաստանում ԱՄՆ նոր ռազմբազա ստեծելու հարցում: Լեհաստանի նախագահը հայտարարել է նույնիսկ, որ ինքն անվանում է մտածել այդ բազայի համար` «Թրամփի ամրոց» (Fort Trump): Դուդայի կարծիքով, դա կարող է դառնալ «ցիտադել ընդդեմ ռուսական սպառնալիքի» Արևելյան Եվրոպայում:
Թրամփը նշել է, որ իր վարչակազմը դիտարկում է նման բազայի ստեղծման հնարավորությունը: Նա, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանը պահել է իրեն ագրեսիվ: Իրենք հարգում են ուժը: Ինչպես և բոլոր մնացածը: Եվ այսօր ամենուժեղը մենք ենք»:
Նշենք նաև, որ Լեհաստանը պատրաստ է ներդնել ոչ քիչ, քան երկու միլլիարդ դոլլար «Թրամփի ամրոց»-ի կառուցման համար: