ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում տեղի ունեցող իրավիճակը:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է սեպտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում Իդլիբի դեէսկալացիայի գոտու կայունացման վերաբերյալ ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունների մասին:
Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ պատրաստակամությունը Ուկրաինայի ներքին հակամարտության հետագա աջակցության վերաբերյալ, այդ թվում` «նորմանդական ձևաչափի» շրջանակներում: Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: