ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջորջ Բուշի ղեկավարությամբ ամերիկան զորքերը Մերձավոր Արևելք մտցնելը Միացյալ Նահանգների իշխանության երբևէ գործած «վատագույն սխալն է»։ Այս մասին Թրամփը հայտարարել է Hill.TV․-ի հետ հարցազրույցում։
«Մեր երկրի պատմության ընթացքում վատագույն սխալը Բուշի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքում ռազմական ներկայությունն է», - ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ նախկին նախագահ Բարաք Օբաման ևս սխալվել է, երբ որոշում է կայացրել զորքերը Մերձավոր Արևելքից դուրս բերել։ Սակայն Թրամփն ընդգծել է, որ «այնտեղը հայտնվելն ամենամեծ սխալն էր»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ տվյալ որոշումն ԱՄՆ-ի համար 7 տրիլիոն դոլար և միլիոնավոր կյանքեր է արժեցել։