Ֆինլանդիան մտադիր է Ռուսաստանի հետ սահմանին պողպատե ցանցից ցանկապատ կառուցել խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի փոխանցողներ հանդիսացող վայրի վարազներից պաշտպանվելու համար:
Ինչպես փոխացնում է ֆիննական Yle կայքը, ցանկապատը կհայտնվի Հարավարևելյան Ֆինլանդիայից մինչև Կայնուու` երկրի կենտրոնական շրջաններից մեկը:
Նշվում է, որ Ֆինլանդիայում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուս չի հայտնաբերվել, սակայն այդ հիվանդությամբ վարակվելու դեպքեր գրանցվել են Ռուսաստանում` ֆիննական սահմանից 200 կմ հեռավորության վրա: