Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում է իր աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը:
«ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի ջանքերին», - ասել է նա: