ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հրաժարվել է մեկնաբանել կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակին առնչվող հարցը, փոխանցում է News.am-ը:
«Իրավասու չեմ ընդհանրապես մեկնաբանելու: Հարցը լուծվում է կազմակերպության կանոնակարգին համապատասխան: Ինչպես այն կլուծվի՝ պետությունների ղեկավարների բացառիկ իրավունքն է: Սակայն իրավիճակը չի ազդել զորավարժությունների անցկացման վրա: Յուրի Գրիգորևիչն աշխատատեղում է, մենք նրա հետ շփվում ենք»,- հեռուստակամուրջի ժամանակ ասել է Անատոլի Սիդորովը: