ԵՄ անդամ-երկրների ղեկավարների եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի միջեւ խորհրդակցությունները բրեկզիտի հարցում առաջընթաց չեն ապահովել՝ տեղեկացնում է Reuters–ը։ Բանակցությունները տեղի են ունեցել երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ԵՄ գագաթաժողովի մասնակիցների ընթրիքի ժամանակ։
Իր ելույթում Թերեզա Մեյն ընդգծել է, որ բրեկզիտի հարցի ձգձգումը չի կարող «հնարավոր օպերացիա 2» համարվել։ Նա նաեւ մերժել է Հյուսիսային Իռլանդիայի եւ Բրիտանիայի մնացած մասի միջեւ մաքսակետ կառուցելու Եվրահանձնաժողովի առաջարկությունը։
Սեպտեմբերի 20-ին Եվրամիության 27 անդամ-երկրների ներկայացուցիչները Թերեզա Մեյի բացակայությամբ քննարկել են բրեկզիտին վերաբերող իրենց հետագա գործողությունները։