Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ նախագահի 19 թեկնածու է գրանցել։
Ընդհանուր առմամբ 46 հայտ է ներկայացվել՝ 20-ը կուսակցություններից, 26-ը նախաձեռնող խմբերից, որոնցից 19-ը չեն կարողացել պահանջվող քանակով կողմնակիցների ցանկ ներկայացնել և նրանց հայտերը մերժվել են, ևս 6-ի գրանցման գործընթացն ընթացքի մեջ է։ Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ն է։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սեփական թեկնածու չի առաջադրել և իր աջակցությունն է հայտնել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։
Վրաստանի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին։