ՀՀ անկախության օրվա 27-րդ տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով է ներկվել։ Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով»,- նշված է հաղորդագրությունում: