Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ վիրավորվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը, հայտնում է Daily Express-ը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Զալցբուրգում ԵՄ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Պարբերականը նշում է, որ Մեյը եվրոպացի առաջնորդների հետ կանգնած է եղել, երբ նրանց է մոտեցել Մերկելը։ Վարչապետը ժպտացել է և թեքվել դեպի Մերկելը, սակայն վերջինն անտեսել է դա և մոտեցել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբուսկայտեին։