Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում: Այս մասին հաղորդում է Sport News-ը` հղում կատարելով անգլիական ակումբի մամուլի ծառայությանը: Նշվում է, որ աջ ոտնաթաթի բուժզննման արդյունքների և ապաքինման ժամկետների մասին հայտնի կդառնա առաջիկայում:
Ամենայն հավանականությամբ, հայ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: