Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավոր չէ, կարծում է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Անձամբ ես ողջունում եմ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Բայց դա գործնականում անհնար է, քանի որ փաստաթղթերի փոփոխություն է պահանջում։ Անդամակցության վերաբերյալ որոշումը կայացվում է կոնսենսուսի սկզբունքով։ Սակայն Հայաստանը կկասեցնի այդ որոշումը»,- ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Բաքվում ասուլիսի ժամանակ ասել է Կալաշնիկովը։
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանում ռուս-ադրբեջանական բարեկամական խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակացության հարցը կարող է քննարկվել։