Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը,հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Թրեյսին կարիերային դիվանագետ է և այժմ զբաղեցնում է ԱՄՆ պետդեպում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը:
Մինչ այդ Լինն Թրեյսին զբաղեցրել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը: Բացի այդ, նա նաև եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը և տիրապետում է ռուսերեն լեզվին:
Այս նշանակումը դեռևս պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։