Հայաստանի Հանրապետության նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը, ղազախական «The Эфир» հեռուստաալիքի եթերում պատմել է իր ընտանիքի, իրենց ավանդույթների և իր նախասիրությունների մասին։
«Նախագահի կին լինելը մեծ պատասխանատվություն է։ Ես ներկայացնում եմ ամբողջ երկիրը և մեր մշակույթը։ Սկսած հագուստիc, սանրվածքից և նրանից, թե ինչ և ինչի մասին եմ խոսում և վերջացրած նրանով, թե ում հետ եմ հանդիպում»,- ասել է նա։
Տիկին Սարգսյանը նշել է, որ ինքը շփվող մարդ է և հեշտ է լեզու gտնում և՛ սովորական մարդկանց, և՛ թագուհու հետ։ «Վերջերս թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ զրուցում էինք տնից, շներից։ Նա նույնպես սիրում է շներին։ Հարկավոր է սովորական և բնական լինել։ Ես չեմ փորձում այլ լինել։ Միշտ ձգտում եմ իմ պես լինել, իսկ ոճս դասական է»,- նշել է ՀՀ նախագահի կինը։