Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց ԱՄՆ՝ Նյու Յորքում մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ նա հանդես է գալու ելույթով: Վարչապետը Նյու Յորքից մեկնելու է Դուշանբե։ Այս մասին Փաշինյանը հայտնել է Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց առաջ Facebook-ի ուղիղ եթերում:
«Մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին և շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երեւան», - նշեց վարչապետը:
Նշենք, որ այցի ընթացքում վարչապետը հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: