ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է համարում:
«Դա գործընթաց է, որը կապված է նրա հետ, որ քաղաքական ուժերը պետք է աշխատեն: Արդեն ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների վրա: Երբ կիրականացվի այդ աշխատանքը, հետագայում նույն քաղաքական ուժերը կանդրադառնան այդ հարցին և իրենց որոշումը կընդունեն: Այսօր դեռ վաղաժամ է խոսել դրա մասին, որովհետև գործընթացը շարունակվում է»,- սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանը, հայտնում է News.am-ը: