Բաքվում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք շրջաններ անցել են ջրի տակ: Ինչպես հայտնում է Sputnik Азербайджан-ը` վաղ առավոտից ադրբեջանցի օգտատերերը Բաքվի հեղեղված փողոցները ցուցադրող լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում իրենջ էջերում: Ջրով են ողողվել գետնանցումներն ու մետրոկայարանի մուտքերը:
Նշվում է նաև, որ ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի քանի թաղամասեր ընդհանրապես հոսանքազրկվել են: