«Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվելու դեպքում առաջին քայլն անելու է աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ:
«12 օր շրջելուց հետո, ես հասկացա, որ դա է ամենալուրջ խնդիրն այսօր»,-panorama.am-ի փոխանցմամբ նշել է Հայկ Մարությանը:
Մարությանը նաև նշել է, որ, եթե բավարար ձայներ չհավաքի «Իմ քայլը» դաշինքը, ապա կոալիցիա կկազմեն այլ ուժերի հետ: Քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել բոլորի հետ, իրականացնել պայծառ ու փայլուն մտքեր։ Նա ձեռնպահ է մնացել հրապարակել քվեարկության հնարավոր արդյունքների մասին իր կանխատեսումը։
«Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը քվեարկության է եկել իր դստեր հետ և կատարել իր ընտրությունը Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող Խուլերի միավորման շենքում տեղակայված ընտրատեղամասում: