ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իր և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի լուսանկարը Նյու Յորք մեկնելուց առաջ:
«Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետեւ սա Հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»,- գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ նա հանդես է գալու ելույթով: