Գերմանացիներ մոտ ամենից շատ հպարտություն է առաջացնում Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը։ Այս մասին են վկայում Գերմանիայում տեղի ունեցած հարցման արդյունքները: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը` նրա օգտին արտահայտվել է հարցվածների 16%-ը։
Երկրորդ հորիզոնականում Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտն է (16%): Երրորդ և չորրորդ հորիզոնականներում են հայտնվել նախկին կանցլերներ Վիլի Բրանդտը և Հելմուտ Քոլը (6%): Հինգերորդ տեղը զբաղեցնում է երկրի ներկայիս նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (5%):