Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես, թե կարողանում է ապագայում կատարվելիք իրադարձությունները գուշակել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Իլհամ Ալիևը սեպտեմբերի 22-ին` Երևանի ավագանու ընտրությունները դեռ չկայացած «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որով քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ դրանց վերաբերյալ միջազգային դիտորդների կողմից նույնպես որևէ արձագանք դեռևս չի հնչել:
«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»,- «Թվիթեր»-ում սեպտեմբերի 22-ին կատարած գրառմամբ նշել է Ալիևը: