Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք, անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներին: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»: