ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել տարածաշրջանում «փոքր վարձկան պետությունների» միջոցով, սակայն Իսլամական Հանրապետությունը պատրաստ է դիմակայել նրանց: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին` նախքան Նյու Յորք մեկնելը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար, գրում է PressTV-ն:
«Ամերիկացիները ցանկանում են քաոս և անկարգություններ ստեղծել` Իրան վերադառնալու համար պայմաններ ստեղծելու նպատակով, այնպես, ինչպես նախկինում էր, բայց դա անհնար է», - ասել է Իրանի նախագահը: «Դրանք անհասանելի երազանքներ են, և Ամերիկան երբեք չի հասնի այդ նպատակներից որևէ մեկին», - ավելացրել է Ռոհանին:
Վերջինիս նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանային երկրներին հրահրում է Իրանի դեմ` նկատի ունենալով Ախվազ քաղաքում ահաբեկչական հարձակումը: «Մեզ համար հստակ է, թե ով է դա արել», - ասել է Ռոհանին` հավելելով, որ «տարածաշրջանի այս բոլոր փոքրիկ վարձկան երկրների հովանավորը Ամերիկան է»: