Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Նյու Յորքում կառուցողական բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Աբեն հաղորդել է, որ Թրամփի հետ քննարկել է առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցեր: Բացի այդ, կողմերը վերահաստատել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն իրենց հանձնառությունը:
«Մենք համաձայնեցինք օգտվել ստեղծված հնարավորությունից և ավելի ուժեղացնել իմպուլսը, որը ստեղծվել էր հունիսին Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի պատմական գագաթաժողովում և սերտորեն համագործակցել Կորեայի թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի իրականացման ուղղությամբ», - ասել է Աբեն: