Հայաստանի լեռներում Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչ է հայտնաբերվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Երկօրյա տառապանքներիս արդյունքը՝ «Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ամենայն հավանականությամբ գտել ենք «DC-3» ինքնաթիռ կամ նրա տարատեսակներից մեկը»,- գրել է Հովհաննիսյանը:
Մեկ այլ գրառմամբ էլ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ գնդացրի փամփուշտները իրենց շղթայով հրդեհից հալվել ու կպել են ինքնաթիռի ալյումինե դետալներին։