Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 զենիթահրթիռային համալիրներ կհանձնի Սիրիային: Այդ մասին, ինչպես հաղորդում է Интерфакс-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ընդգծեմ, որ 2013 թվականին իսրայելական կողմի խնդրանքով մենք կասեցրեցինք Սիրիային C-300 համալիրի մատակարարումը, որը պատրաստ էր առաքման, իսկ սիրիացի զինծառայողները համապատասխան պատրաստություն էին անցել: Այսօր իրադրությունը փոխվել է, ընդ որում ոչ մեր մեղքով»,- հայտարարել է Շոյգուն:
Հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին Միջերկրական ծովի վրա սիրիական ՀՕՊ-ի կողմից խոցվել է ռուսական Իլ-20 հետախույզ ինքնաթիռը: ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Իլ-20-ը հարվածի տակ են դրել իսրայելական ինքնաթիռները: Միջադեպի հետևանքով զոհվել է 15 ռուս զինծառայող: