Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի 100 ամյակին նվիրված հատուկ նիստին կրկին անդրադարձել է Ղարաբաղյան հիմնահարցին` այն անվանելով «տարածաշրջանը փտախտի ենթարկող խնդիր», փոխանցում է «Ermenihaber»-ը:
«Քանի դեռ չի գտնվել հիմնահարցի մնայուն լուծում, անհնար է, որ Կովկասում վերանա կոնֆլիկտային ռիսկը: Թուրքիան ի սկզբանե աջակցում է Ադրբեջանի սպասումներին և պահանջներին: Հայաստան պետությունը, ներառյալ Ղարաբաղը, Ադրբեջանի նվաճված տարածքներից պետք է դուրս գա առանց որևէ պայմանի: Այս հողերն Ադրբեջանինն են: Այդպես է եղել երեկ, այդպես կլինի ընդմիշտ»,- ասել է Բինալի Յըլդըրըմը: