ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց Իսրայելի ռազմաօդային ուժերն են եղել Իլ-20-ի կործանման պատճառ: Դրան ի պատասխան Նեթանյահուն վերահաստատել է Իլ-20-ի կործանման իսրայելական տեսակետը՝ ողբերգական պատահարի պատասխանատվությունը գցելով Սիրիայի ու Իրանի վրա, որի «ագրեսիան խաթարում է տարածաշրջանային կայունությունը»:
Հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը մեկ անգամ ևս իր ցավակցությունն է հայտնել զինվորականների զոհվելու կապակցությամբ: