Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին՝ իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ հնչեցրած խոսքերի համար։
«Ամերիկացի պաշտոնյան վերջերս սարսափելի բաներ է ասել Ահվազում ահաբեկչության մասին և այդ գրոհի պատասխանատվությունը դրել է Իրանի կառավարության վրա։ Ի՞նչ կմտածեին ամերիկացիները, եթե մենք նման բան ասեինք սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին», - գրել է Ռոհանին Twitter-ի իր միկրոբլոգում։
Սեպտեմբերի 22-ին զինված գրոհայինները հարձակվել են իրանական Ահվազ քաղաքում տեղի ունեցող զորահանդեսի վրա։ Արդյունքում 25 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ լրագրող, ևս 21-ը վնասվածքներ է ստացել։