Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներում ՌԴ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Այս կապակցությամբ դեսպանը նշել է, որ դժվար ասել, թե երբ կլինի Պուտինի այցը Հայաստան:
«Դժվար է ասել: Տարբեր վարկածներ են առաջ քաշվում: Այս տարի դեռ կլինեն երկու երկրների ղեկավարների հանդիպումներ: Աստանայում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, իսկ դեկտեմբերին լինելու է ԵԱՏՄ երկրների գագաթաժողովը: Այսինքն` նրանք հանդիպումներ ունենալու են», - ասել է դեսպանը` հավելելով. «հատկապես, որ նրանք հիմա հանդիպում են ունենալու մի քանի օրից Դուշանբեում»: