Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի դուստրը դարձել է առաջին նորածինը, ով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միջոցառման է մասնակցել, գրում է lenta.ru-ն:
Այն ժամանակ, երբ վարչապետը Նելսոն Մանդելայի հիշատակին նվիրված Խաղաղության գագաթաժողովի ժամանակ ելույթ է ունեցել, երեք ամսական Նևե Տե Ախոռային պահել է հայրը` Քլարք Գեյֆորդը: Երեխան Նյու Յորք է գնացե, քանի որ Արդերնը շարունակում է երեխային կրծքով կերակրել և չի կարող երեխային երկար ժամանակով թողնել:
Նշենք, որ Ջասինդա Արդերնը դարձել է աշխարհում առաջին պետության ընտրված ղեկավարը, ով ծննդաբերել է` գտնվելով պաշտոնում: