Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ թվիթերի էջից:
Նշենք, որ սեպտեմբերի 26-ին էլ նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: