ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շփոթել է դուռը և մտել է պատվիրակության սենյակ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահը գնալիս է եղել «Խաղաղապահությանն աջակցող գործողություններ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը, սակայն շփոթել է դռները և հայտնվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հատկացված բանակցությունների սենյակում: ԶԼՄ-ների փոխանցմամբ` Պորոշենկոն, գիտակցելով որ հայտնվել է «ռուսական տարածքում», լքել է սենյակը:
Նա հրաժարվել է պատասխանել ռուսական ԶԼՄ-ների հարցերին` հայտարարել, որ նրանք բոլորը «ֆեյք-նյուս» են: