Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որից հետո հանդես են եկել հայտարարություններով, հայտնում է Sputnik News-ը:
«Ես կողմ եմ երկու պետության հռչակման սկզբունքով լուծելու պաղեստինա-իսրայելական հիմնախնդիրը: Կարծում եմ, որ այդ տարբերակն ամենից լավն է: Մեծ առաջընթաց է գրանցվել, Իսրայելը և Պաղեստինը ցանկանում են ինչ-որ բան անել: Շուտով մենք զարգացումներ կգրանցենք», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` պատասխանելով, թե արդյոք նա կողմ է այդպիսի լուծմանը: