Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում է News.am-ը:
Նշենք, որ գազի մատակարարումը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: