Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիրիբատիի նախագահ, արտաքին գործերի և միգրացիայի նախարար Թանեթի Մաամաուն ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Այս մասին ասված է ԱԳՆ պաշտոնական կայքում:
Աղբյուրի համաձայն՝ կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ծավալմանը: