Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ֆորումների շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցությանը: