ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական ազդակի և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը:
«Անկասկած, հրաշալի է, որ հնարավորություն կա օգտվել այս իրավիճակից և խոսել երկկողմ հարաբերությունների մասին: Մենք դեռ Սոչիում ենք նշել, որ հարաբերությունները դրական են զարգանում տնտեսության և այլ ոլորտներում, հիմա շատ կարևոր է, որ այն ազդակը, որը տրվել է մեր փոխգործակցությանը Ռուսաստան ձեր այցի ժամանակ, և այն փաստաթղթերը, որոնք մենք ստորագրել ենք, չկորչեն», - ասել է Պուտինը:
Նա նշել, որ Ալիևի հետ երկկողմ հանդիպման ժամանակ պատրաստվում է խոսել հենց այս մասին: