Ադրբեջանը զորավարժություններին մասնակցած ստորաբաժանումներին տեղակայման վայրեր չի վերադարձրել. Դավիթ Բաբայան
Ադրբեջանը վերջերս զորավարժություններին մասնակցած ստորաբաժանումներին մշտական տեղկայման վայրեր չի տարել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանը նշել է, որ այս պրակտիկան կիրառվում է մի քանի տարի շարունակ, սակայն առավել վառ դրսևորվել է 2016-ի գարնանը:
«Հիմա իրավիճակը նույնն է, զորավարժություններին մասնակցած ստորաբաժանումները չեն վերադարձվել մշտական տեղակայման վայրեր: Մենք դա տեսնում ենք և հաշվի ենք առնում», - ասաց Դավիթ Բաբայանը` ավելացնելով, որ հակառակորդի հաշվարկը, որ նման գործողությունները «խուճապ» կառաջացնեն, ապարդյուն է: «Պաշտպանության բանակը վստահորեն պահում է նախաձեռնությունը և պահպանում է Ղարաբաղի սահմանները»: