Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ակնկալում են, որ երկու երկրների ընկերությունները Կասպյան տարածաշրջանում ակտիվորեն կիրականացնեն հեռանկարային ծրագրեր, այդ թվում նավթի և գազի արդյունահանման ոլորտում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ակնկալում ենք, որ ռուսական և ադրբեջանական ընկերությունները ակտիվորեն կզբաղվեն Կասպյան տարածաշրջանում հեռանկարային ծրագրերի իրականացմամբ: Ամենից առաջ` տրանսպորտի, բեռնափոխադրումների, նավթի և գազի արտադրության, էկոլոգիայի և, բնականաբար, բիոռեսուրսների ոլորտներում», - Բաքվի միջտարածաշրջանային ռուս-ադրբեջանական 9-րդ համաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը հիշեցրել է, որ ռուսական էներգետիկ ընկերությունները հաջողությամբ աշխատում են ադրբեջանական շուկայում:
««ԼՈՒԿՈՅԼ»-ը մոտ 4 մլրդ դոլար է ներդրել Ադրբեջանում էներգետիկ նախագծերում, իսկ «Տրանսնեֆտը»՝ նավթի փոխադրման մենաշնորհի մեր առաջատարը, ապահովում է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի հուսալի տարանցումը»,- ասել է Պուտինը: