Միացյալ Նահանգները կպահպանեն իրենց ներկայությունը Սիրիայում քան դեռ այնտեղ է Իրանը: Այս մասին հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին` ընդգծելով, որ խոսքը միայն Իրանի ռազմական ներկայության մասին չէ:
«Նախագահը ցանկանում է, որ մենք Սիրիայում մնանք մինչև դա, այլ երկրները ևս համաձայն են: Սակայն պարտադիր չէ, որ դա լինի ռազմական ներկայություն: Ներկայությունը պահպանելու բազմաթիվ հնարավորություններ կան: Մենք, անկասկած, այնտեղ ներկա ենք դիվանագիտորեն», - ասել է Ջեֆրին: Միևնույն ժամանակ դիվանագետը նշել, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հարկադրել Իրանին հեռանալ Սիրիայից:
«Մենք իրանցիներին չենք հարկադրելու դուրս գալ Սիրիայից: Մենք նույնիսկ մտածում ենք, որ անգամ ռուսները չեն կարող դուրս մղել իրանցիներին Սիրիայից, քանի որ ուժն ուժ է ծնում, ռազմական գործողություններ», - ասել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: