Թուրքիան կարող է ցանկացած երկրից զենք գնել՝ լինի ՆԱՏՕ-ի անդամ, թե ոչ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Daily Sabah–ը։
Նյու Յորք կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում` նա նշել է, որ Թուրքիան կարող է նույնիսկ ցանկացած երկրի հետ համատեղ զենք արտադրել, այդ թվում` ՌԴ-ի ու Չինաստանի.
«Նպատակահարմար չի շրջափակել այն երկիրը, որում ազատ շուկայական տնտեսություն է գործում»,- նշել է Էրդողանը։