Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի, Դոդոնի հետ: Այս պահին, հենց նոր», - ասել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան կատարելիք այցի հեռանկարները:
«Ոչ, այլ հարցերով, օպերատիվ, ընթացիկ», - պարզաբանել է Դմիտրի Պեսկովը: